Այնպիսի տպավորություն է, որ հուղարկավորման ենք. Ռամոսը՝ Իսպանիայի հավաքականի մարզչի հեռացման մասին
Սպորտ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Ռամոսը անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Խուլեն Լոպետեգիին: Եվ նշել, որ չնայած մարզչի հեռացմանը՝ թիմը պետք է առաջ շարժվի:
«Այնպիսի տպավորություն է, որ հուղարկավորման ենք, բայց մենք աշխարհի առաջնությունում ենք: Սա հիանալի իրադարձություն է: Մենք պետք է որքան հնարավոր է՝ արագ առաջ ընթանանք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ մարզիչը հավաքականից հեռացվել էր Աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:
Լոպետգին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Մունդիալ 2018թ.-ում այսօր իսպանացիները ուժերը կչափեն Պորտուգալիայի հավաքականի հետ: Աշխարհի առաջնության ընթացքում Իսպանիայի հավաքականը կգլխավորի Ֆերնանդո Հիերոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)