Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ) Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ 

«Իրական ընտրություն տեղի չի ունեցել». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 13–ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չհավաքեց բավարար ձայներ ու չընտրվեց: Ամիսներ առաջ նույն կերպ տապալվեց նաև Էմիլ Բաբայանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությունը: Հուլիսի 16–ին Վոլոդյա Հովհաննիսյանի պաշտոնավարման դադարեցումից հետո ՍԴ–ում ազատվելու է դատավորի ևս մեկ թափուր պաշտոն:

«Փաստ»–ն «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ զրուցել է ՍԴ դատավորի թեկնածության շուրջ առկա իրավիճակի մասին: 

Լուսինե Հակոբյանը նախ ընդգծեց` առաջին թափուր պաշտոնի առաջադրումը կատարել է ՀՀ նախագահը` առաջադրելով Էմիլ Բաբայանի թեկնածությունը, իսկ դատավոր Ելիզավետա Դանիելյանի առաջադրումը կատարվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Անդրադառնալով նախ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից կատարված առաջադրմանը` նա ընդգծեց. «Մեր կազմակերպությունն այդ գործընթացը բացասական է գնահատել: Այդ առաջադրումները չեն կատարվել հրապարակային, թափանցիկ և արդարության սկզբունքի պահպանմամբ իրականացված գործընթացի արդյունքում: Թեպետ այդ առաջադրման համար եղել է 2 հավակնորդ, այդուհանդերձ, համարում ենք, որ դատավորները հնարավորություն չեն ունեցել թեկնածուներին գնահատել ըստ արժանիքների: Իրական ընտրություն տեղի չի ունեցել»: Նրա խոսքով` գործընթացները պետք է հրապարակային կազմակերպել: «Դատավորների ընդհանուր ժողովը պետք է իրապես խորհրդակցային եղանակով և թեկնածուների արժանիքների հիման վրա կատարի առաջադրումը: Թեկնածուներին հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իրենց տեսլականը. ի՞նչ են պատրաստվում փոխել սահմանադրական արդարադատության ոլորտում, ո՞րն է լինելու իրենց ներդրումը: Բացի դրանից, շատ կարևոր է, որ իրենք ներգրավված չլինեն այնպիսի գործերում, ինչպիսիք հայտնի քաղաքական աստառ ունեցող գործերն են: Նրանց նկատմամբ չպետք է լինեն կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեղադրանքներ: Համոզված եմ, որ այսօրվա արդարադատության համակարգում կան շատ արժանի, երիտասարդ և բանիմաց դատավորներ: Ընտրությունը ոչ թե Վճռաբեկ դատարանի, այլ այդ դատավորների կազմից պետք է կատարվի: Գաղտնիք չէ, որ Վճռաբեկ դատարանը բազմիցս թե՛ միջազգային, թե՛ տեղական կազմակերպությունների քննադատությանն է արժանացել: Այդ դատավորները որևէ կերպ չպետք է փորձեն անգամ հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին»,–ասաց փաստաբանը:

Հաշվի առնելով Էմիլ Բաբայանի թեկնածության շուրջ առկա քննադատությունները` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Նա կարևորել էր նաև իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ հավուր պատշաճի քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Ա. Սարգսյանը վստահեցրել էր, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետներում առաջադրում կատարելու համար:

Փաստաբանից հետաքրքրվեցինք` իրավաբանների հետ հանդիպումներ այս ընթացքում եղե՞լ են: «Նման խորհրդակցությունների մասին որևէ փաստ հայտնի չէ: Չեմ կարող ասել։ Եթե լինեին, կարծում եմ` այս մասին մամուլում տեղեկություններ և հրապարակումներ կլինեին: Բայց քանի որ չկան, ենթադրում եմ, որ այդ խորհրդակցությունները դեռևս չեն եղել: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի գործառույթին, ապա նա պետք է իրապես և շատ սեղմ ժամկետներում մրցույթ անցկացնի` հաշվի առնելով այն առաջարկությունները, որոնք ներկայացրել էինք մենք և մի շարք հկ–ներ ու փաստաբաններ: Պետք է ներգրավի Հայաստանում բարձր հեղինակություն ունեցող իրավագետների և նրանց միջոցով կարողանա ընտրել արժանի թեկնածու: Բայց, ըստ էության, ինչպես ես եմ տեսնում, արդեն պարզ է դառնում, որ նախագահը խախտել է առաջադրումը կատարելու բոլոր ողջամիտ ժամկետները: Նրա առաջադրած թեկնածուն դեռ մայիսի 4–ին ԱԺ–ի կողմից չէր ընտրվել: Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել մրցույթ և խորհրդակցական գործընթաց անցկացնելու համար: ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում, որը գումարվելու է աշնանը: Սա նշանակում է, որ այս ողջ ընթացքում ՍԴ դատավորների երկու թափուր տեղ կլինի, ինչը բավականին լուրջ խնդիր է ՀՀ–ի համար: Ստացվում է, որ այդ ընթացքում ՍԴ–ն իր լիարժեք կազմով չի գործելու»,– ասաց Լ. Հակոբյանը: 

Փաստաբանը շեշտեց` ի տարբերություն ՍԴ դատավորի, առաջին ատյանի դատավորների առաջադրման գործընթացները շատ ավելի բարձր ստանդարտներով են անցկացվում, թեև, իհարկե, կան որոշակի խնդիրներ. «Առաջին ատյանի դատավորների համար գործում են մրցութային ընթացակարգեր: Միայն դատավորի թեկնածու դառնալու համար նրանք գրավոր թեստեր, հարցազրույցներ, հոգեբանական թեստեր են հանձնում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մակերեսային գործընթացների միջոցով է առաջադրվում ՍԴ դատավորը: Դատավորների ընդհանուր ժողովի համար անգամ Էմիլ Բաբայանի չընտրվելը դաս չեղավ, որ չբերեին մակերեսային ընտրության արդյունքում ընտրված թեկնածուի ու հրամցնեին ԱԺ–ին»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Ամենադիտված