Թիմիս որևէ խաղացողի չէի փոխի Կրիշտիանու Ռոնալդուի հետ. Ֆերնանդո Հիերո
Սպորտ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերանդո Հիերոն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հետ խաղը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:
«Կարող ենք հպարտանալ մեր տղաներով: Մենք խաղի շրջանակներում բարդ մարտահրավերներ հաղթահարեցինք և հասանք լավ արդյունքի: Հիանալի է երբ կան նման խաղացողներ: Հպարտանում եմ նրանցով:Թիմը երկար ժամանակ գնդակը պահում էր իր մոտ և վստահ էր խաղում:
Չէի փոխի թիմիս որևէ խաղացողի Կրիշտիանու Ռոնալդուի հետ», — մարզչի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)