Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի
Սպորտ
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին այն կարծիքին է, որ «արբիսելեստե»-ն Իսլանդիայի դեմ խաղում արժանի էր հաղթանակի:
«Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթանակի ակնկալիքով: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Իսլանդիայի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարությունը: Նրանք շատ լավ էին խաղում պաշտպանությունում, այդ իսկ պատճառով դժվար էր ազատ տարածություւն գտնել: Մենք հնարավորություն ունեինք, բայց ես չօտագործեցի այն: Մենք արժանի էինք հաղթանակի»,- ասել է Մեսսին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին խաղում Արգենտինան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց մունդիալի նորեկ Իսլանդիայի թիմի դեմ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ Մեսսին չիրացրեց 11 մետրանոց հարրվածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)