«Թուրքը հիմա տեսնում, խնդում է. ամո՛թ բոլորին». գեներալ Մանվելի մեծ թվով կողմնակիցներ նստացույց են սկսել ԱԱԾ-ի դիմաց
ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի մեծ թվով կողմնակիցներ այս պահին գտնվում են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել գեներալին ու վանկարկում. «Զո-րա-վա՜ր…»: Նրանք որոշել են նստացույց անել այնքան ժամանակ, մինչեւ ազատ կարձակեն Մանվել Գրիգորյանին: Ներկաները վրդովված են, նրանցից շատերը շեշտում են. «Ազգի հերոսին են արդեն ձերբակալում, թուրքը հիմա տեսնում, խնդում է. ամո՛թ բոլորին»:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գեներալ Մանվելի ձերբակալության լուրը ցնցությամբ են ընդունել ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես Haqqin.az-ը գրել էր.
«Գեներալ Մանվել Գրիգորյանն էր, որ հրամայեց հայկական բանակի 5-րդ բրիգադին գրավել Ջաբրայիլն ու Ֆիզուլին: Նա էր, որ գրավեց Ֆիզուլու շրջանը եւ աչքի էր ընկնում ադրբեջանցի գերիների նկատմամբ հատուկ անհանդուրժողականությամբ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ կողմից ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)