Ոստիկանությունը «ահագին բիրտ մեթոդներով» հեռացրել է Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին. Hraparak.am
Հասարակություն
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Նալբանդյան փողոցում, որտեղ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները, հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց, փայել փողոցն ու ահանջում են Գրիգորյանի ազատումը։ Բայց ոստիկանութունը քիչ առաջ փողոցը փակածների հանդեպ ուժ կիրառեց՝ հեռացնելով նրանց այնտեղից։ Մանվել Գրիգորյանի՝ մամուլի հարցերով պատասխանատու Վարդան Վարդանյանը Hraparak.am-ին ասաց, որ ինքնաբուխ ակցիա էր, գեներալ Մանվել Գրիգորյանին մարտական ընկերներն էին, ԵԿՄ անդամներ, եկել էին աջակցելու իրենց ընկերոջն ու պահանջելու, որ նրան ազատ արձակեն։
«Բայց ոստիկանությունը ահագին բիրտ մեթոդներով հեռացրեց նրանց ու բացեց ճանապարհի երթևեկելի մասը»,-ասաց նա։ Մեր հարցին՝ որևէ մեկին ոստիկանություն տարե՞լ են, Վարդանյանն ասաց, որ չի կարող նման բան պնդել, ուղղակի երևի հեռացրել են, որ ճանապարհը բացեն։ Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ լարված, ցուցարարները դեռ չեն հեռացել ԱԱԾ շենքի մոտից, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)