Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին
Սպորտ
Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հիասթափված է Մեքսիկայի հետ խաղի արդյունքից:
«Գերմանիայի համար աննորմալ վիճակ էր, մենք հիասթափված ենք: Մենք հաղթել ենք մեկնարկային նախորդ բոլոր խաղերում: Կարևորը սխալներից ճիշտ վերլուծություն անելն է: Այսքան բարձր մակարդակի ֆուտբոլ չէինք սպասում մեքսիկացիներից: Նրանք հարձակումից անմիջապես պաշտպանության էին անցնում»,-ասել է Լյովը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Մեքսիկայի դեմ: Խաղի 35-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից:
«Ացտեկները» հրաշալի գրոհ սկսելով սեփական կիսադաշտում, այն արագ տեղափոխեցին գերմանացիների կիսադաշտ, իսկ Լոզանոն էլ դիպուկ հարվածով գրավեց «բունդեսմքենա»-ի դարպասը: Գերմանիայի ազգային ընտրանին հաջորդիվ կխաղա Շվեդիայի հետ:
Խաղը կկայանա հունիսի 23-ին


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)