Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
ՔաղաքականԳեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի: Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նաեւ նշեց, որ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն:
Հարցին՝ հայտնաբերվածի ճակատագիրը ի՞նչ է լինելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՞՝ ոչ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն ու ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: «ԱԱԾ–ն իր անելիքն արել է, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,–նշեց նա։
«Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,– նշեց Վանեցյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)