Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ժամանակավորապես այլ մարզիչ կունենա:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:«Ծանրամարտի կանաց հավաքականի նախկին երկու մարզիչները` Արտաշես Ներսիսյանը և Արման Ղազարյանը ժամանակավորապես հեռացված են հավաքականից: Նրանց ժամանակավորապես փոխարինում է Վիգեն Խաչատրյանը»,-ասաց նա:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել էին զբաղեցրած պաշտոնից, քանի որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ-թեստը դրական է եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում