ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել
Հայաստան
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել: ՀՀ նախագահը նաև պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար:
Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահն Արարատ Մելքումյանին ազատել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)