Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ֆերմերների բողոքին (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 18-ին, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին ֆերմերներ, ովքեր բողոքում էին կաթի մթերման ցածր գնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նրանց բողոքին։
«Պարտադիր քայլերից մեկն այն է, որ մենք աշխատենք այն ուղղությամբ, որ գյուղմթերք արտադրողները՝ կաթ, կարտոֆիլ և այլն, որոշակի միավորումներ ստեղծեն, որպեսզի կարողանան հանդես գալ որպես սուբյեկտ և պաշտպանեն իրենց շահերը»,-աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև Ռուսաստան կատարած այցին՝ նշելով, որ այնտեղ ունեն Հայաստանից արտահանված պտուղ-բանջարեղենի կարիք։
«Այնտեղ սպասում կա, որ մեր ծավալները կավելանան, քանի որ Ռուսաստանի մեր գործընկերները շուկան զարգացնելու խնդիր ունեն, նրանք հույս ունեն, որ այդ հարցում մենք իրենց կաջակցենք»։,-նշեց վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)