Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները բավական շատ են:
Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երեքական ներկայացուցիչներ հավաքվել էին, որպեսզի քննարկեն փոփոխությունները, բայց քննարկում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ հավաքվածները չեն իմացել, թե ինչ են քննարկելու: Միակ որոշումը, որ կայացվել է, վերաբերել է աշխատանքային խմբի հաջորդ նիստի օրվան, այն կանցկացվի հուլիսի 4-ին, քանի որ հաջորդ շաբաթ գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, և բոլոր խմբակցություններից առնվազն մեկական ներկայացուցիչ լինելու է Ստրասբուրգում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)