Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել
Քաղաքական
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա Ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 22-ին, քննվում է Թամրազյանի եւ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Պատգամավորները հայտնել են նախապես, որ պատրաստ են գալ դատարան եւ պնդել իրենց երաշխավորությունը:
Դատական նիստը շարունակվում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)