Կաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից
Քաղաքական
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:
Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությամբ մի քանի հոգևորականներ և մի խումբ քաղաքացիներ օրեր շարունակ պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը
Հիշեցնենք, որ Հայր Կորյունն ակտիվ մասնակցություն էր ունենում կաթողիկոսի դեմ կազմակերպվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» բողոքի ակցիաներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)