Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ) Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ Իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 

Քաղծառայողը դիմել է ՄԻԵԴ՝ տարիներ շարունակ աշխատանքային հետապնդումների ենթարկվելու պատճառով

Իրավունք

60-ամյա Աիդա Հովհաննիսյանը  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին պատմել է, որ տարիներ շարունակ ենթարկվել է աշխատանքային հետապնդումների․ 2015թ․-ին, Բնապահպանության նախարարության այն բաժնում,  որտեղ աշխատել է որպես պետական տեսուչ, իր խոսքով, կրճատումներ չեն եղել, բայց իրեն այդպես են ասել և տեղափոխել են այլ՝ ավելի ցածր հաստիքի՝ ինչն օրենքի խախտում է եղել, բայց երբ փաստաբանի միջոցով դիմել է քաղծառայության խորհուրդ՝ պատասխանել են, որ օրենքի խախտում չկա։ Հետագայում իմացել է, որ իր հաստիքը չի կրճատվել՝ իր փոխարեն այլ մարդ է աշխատում.

«Տեսչական մարմինները 2017թ.-ին լուծարվեցին՝ և՛ էներգետիկայինը, և՛ բնապահպանությանը, արդյունքում  մենք՝ մոտ 180 աշխատակիցներով՝ կարճաժամկետ ռեզերվում հայտնվեցինք։ Այնուհետև ստեղծվեց նոր տեսչական մարմին։ Օրենքով նախատեսված է, որ վերակազմակերպումների դեպքում՝ նշանակումների ժամանակ, առաջնությունը տրվում է համապատասխան մարմիններից կարճաժամկետ ռեզերվում գտնվող  քաղաքացիական ծառայողներին։ Քաղծառայության մարմինը պետք է հայտարարություններ տարածեր, որ նոր ստեղծված մարմնում կան թափուր պաշտոններ, որպեսզի ռեզերվում գտնվող անձինք դիմում գրեին և տային իրենց համաձայնությունը տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար»,-ներկայացրեց Աիդա Հովհաննիսյանը։

Վերջինս պատմեց, որ քաղծառայության խորհուրդը չի պահպանել ընթացակարգը, որևէ հայտարարություն չի տվել, մոտ 150-ից ավել մարդկանց ներքին օղակների կամայականությամբ, նախընտրությամբ՝ առանց հաշվի առնելու նրանց աշխատանքային փորձը, կարողությունները, հեռախոսազանգերի, անմիջական զանգերի միջոցով ընդունել է աշխատանքի։

Տիկին Աիդայի պնդմամբ, երբ ինքը բարձրացրել է այս հարցը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների օգնությամբ, քաղծառայության խորհրդից ասել են, որ տվյալ օրերին եղել են հայտարարություններ. նա պատմում է, որ ինքը հետևողական է եղել և երբեք նման հայտարություններ չի տեսել։ Երբ նորից են դիմել քաղծառայության խորհուրդ, այս անգամ էլ ասել են, թե այդ հայտարարություններն իրենց շենքի առաջին հարկում փակցված են եղել։

«Ես այդ օրերին եղել եմ քաղծառայության շենքում, նման հայտարարություն չի եղել, եթե անգամ հիմա այդ հայտարարությունները տպեն, պահեն իրենց մոտ ու ցույց տան, միևնույնն է, նրանք այդ իրավունքը չունեին, պարտավոր էին լրատվության միջոցներով այդ հայտարարությունները հրապարակել»,-ներկայացրեց Աիդան։

Պատմում է նաև, որ դատական գործեր են հարուցվել, իր հարցը բարձրացրել է մինչև Եվրոպական դատարան։

«Ընթացքում, երբ սկսվեցին կոմունիկացիոն գործողությունները՝ կառավարություն, Եվրոպական դատարան և այլն, ինձ կանչեցին նախարարություն, որ ես հրաժարվեմ իմ բողոքներից, այլապես՝ կունենամ աշխատանք կորցնելու խնդիրներ։ Իմ աշխատանք  չունենալը հետապնդումների արդյունք է այն բանի համար, որ ես բարձրաձայնել եմ այս հարցերը։ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին անձամբ ես էլ եմ դիմել, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն էլ է դիմել, իմ փաստաբանն էլ, պատասխանը միշտ նույն է եղել՝ օրենքը չի խախտվել։ Դիմել եմ նաև այդ նոր ստեղծված տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանին․ դա այն մարմինն է, որտեղ, ըստ օրենքի՝ ես պետք է կանչվեի ռեզերվից՝ աշխատելու համար, սակայն Եղիշե Տերտերյանն ինձ ասաց, որ եթե ես չբողոքեի, ինձ հետ կկանչեին աշխատանքի»։

 Այս պահին գործազուրկ  Աիդա Հովհաննիսյանը  սպասում է Եվրոպական դատարանի վճռին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար
Ամենադիտված