Մեսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից
Սպորտ
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսին կարող է Մունդիալից հետո ավարտել կարիերան հավաքականում:
Հնարավոր է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ելույթներն ավարտեն Էվեր Բանեգան, Սերխիո Ագուերոն, Լուկաս Բիլիան, Անխել դի Մարիան, Մարկոս Ռոխոն ու Խավիեր Մասկերանոն: Հավաքականում ելույթները կարող են ավարտել նաև Լիոնել Մեսին և Գոնսալո Իգուաինը:
Դեռևս 2016 թվականին, երբ Արգենտինան Կոպա Ամերիկայի եզրափակչում պարտվեց Չիլիի ընտրանուն, Մեսին 7 ամսով հեռացավ հավաքականից, այնուհետև կրկին վերսկսեց ելույթներն ազգային ընտրանու կազմում՝ օգնելով Արգենտինային 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան