Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն է
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Փարիզի «Grand chess tour»-ում:
Արագ շախմատում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, սակայն պարտվեց Կարուանային և Սոյին: Արագ շախմատում Արոնյանը 18 հնարավորից ունի 9 միավոր և դեռևս 6-րդ տեղում է:
Առաջատարը 12 միավորով Ուեսի Սոն է:
Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում