Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»