Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով
Աշխարհ
Կանադայի խորհրդարանի էթիկայի հարցերով դիտորդական մարմինը տուգանել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Պատճառը վարչապետի արևապաշտպան ակնոցն է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վարչապետն ակնոցը նվեր է ստացել շրջաններից մեկի ղեկավարից: Քանի որ ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար, Թրյուդոն պարտավոր էր այդ մասին տեղեկություն ներկայացնել հայտարարագրում, սակայն նա դա չի արել:
Թրյուդոյի մամուլի քարտուղարը պարզաբանում է տվել և նշել, որ վարչապետը ոչ ճիշտ է լրացրել հայտարարագիրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)