Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի է
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն H խմբի երկրորդ տուրի Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն ֆուտբոլիստը Խամես Ռոդրիգեսն է, ով դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպումն ավարտվել է Կոլումբիայի հաղթանակով` 3:0 հաշվով:
Խմբային փուլի երրորդ տուրում Կոլումբիան կխաղա Սենեգալի, իսկ Լեհաստանը՝ Ճապոնիայի դեմ: Երկրորդ տուրից հետո H խմբի 4-ական միավոր ունեն Սենեգալը և Ճապոնիան, 3 միավոր ունի Կոլումբիան: Միավոր չունի և Լեհաստանի հավաքականը, ում համար աշխարհի առաջնությունը որպես այդպիսին ավատված է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)