Ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է․ջուրը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հողատարածքներին․ «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է․
«Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռական, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է: Հողօգտագործողների խոսքով՝ Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ: Մեր տեղեկություններով՝ Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղվում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգմանը: Ի դեպ, Ազատ գետի ամբարված ջրերից անմասն չեն մնում նաև ավշարցի Գրիգորյան եղբայրները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մեզ ահազանգած հողօգտագործողները նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը չլուծելու դեպքում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարգի միջպետական նշանակության ճանապարհը»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)