Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա 

Ժաննա Գալստյան. «Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել»

Արցախ

Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչողություն է ստացել:

Պատգամավորների կողմից թե՛ սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքները, և թե՛ հատկապես Ժ. Գալստյանի կողմից Հ. Խանումյանին ուղղված «գյալմա» (խմբ.՝ թուքերեն բառ, որը նշանակում է եկվոր) արտահայտությունը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք են տվել: Այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրեսը» Արցախի հերոս, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանի հետ հարցազրույց է ունեցել:

– Տիկին Գալստյան, երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը մամուլում և սոցիալական ցանցերում լայն հնչեղություն ստացավ: Հնարավո՞ր չէր արդյոք, Հայկ Խանումյանի ելույթի վերաբերյալ Ձեր վրդովմունքն ու արձագանքն արտահայտել առանց զգացմունքայնության և հայհոյանքների:

– Անկեղծ ասած, պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Ուղղակի նյարդերս տեղի տվեցին: Երևի թե կուտակված էր: Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրև հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով: Ընդհանրապես, երբ նրա հետ զրուցում եմ, խելացի և գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց հենց որ մոտենում է ամբիոնին և բարձրախոսին, սկսում է զրպարտանքներով և վիրավորանքներով լի կոչեր հնչեցնել: Երևի թե կուտակված բարկությանս պատճառներից է նաև վերջերս նրա ելույթներից մեկում հնչած խոսքերը, երբ նա փորձում էր անջրպետ մտցնել Արցախյան պատերազմի և Ապրիլյան պատերազմի սերունդների միջև: Չի կարելի նման բան: Ի՞նչ կլիներ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, եթե այդ ժամանակ անջրպետ մտցնեինք անցյալի հերոսների և մեր միջև:

– Ի մասնավորի նշեմ, որ մարդկանց հատկապես զայրացրել էր Ձեր կողմից ասված «գյալմա» արտահայտությունը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ու դա ասում է մի մարդ, ով արցախյան շարժումից սկսած միացումի ու միասնականության կոչերով էր հանդես գալիս և պատերազմի ժամանակ էլ ՀՀ տարբեր հատվածներից եկած բազմաթիվ մարտական ընկերների հետ մարտնչել է Ադրբեջանի դեմ: Ի վերջո, եթե անգամ անզգուշություն է եղել Ձեր կողմից, Դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել եք այդ արտահայտությամբ…

– Իմ նախնիները այժմյան Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղից են: Մեր գյուղում «գյալմա» ասել են թուրքերին: Իսկ ինձնից սպասել, որ ես կարող եմ այդ խոսքի բուն իմաստով վիրավորել որևէ հայի, որ եկել է աշխարհի ցանկացած անկյունից, կհամարեի ամենամեծ անհեթեթությունն իմ մասին: Ես տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ և՛Սփյուռքից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր և հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ և Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ: Երևի իմ սխալն այն բանում է, որ ես միշտ լուռ եմ մնում, և ինձ թվում է, թե բոլորն ամեն ինչ գիտեն: Մոռանում եմ, որ սերունդներ են փոխվել: Ես Արցախը Հայաստանին միացնելու առաքելությանը լծվել եմ 1960-ական թվականներից՝ 16 տարեկան հասակում: Արցախյան շարժմանն ու պատերազմին ակտիվորեն մասնակցել եմ մի հիմնական՝ մեկ հայրենիքի երկու հատվածներն իրար միացնելու նպատակով: Հիշում եմ՝ 1990-ականներին երեխաներն, ովքեր փողոցում ինձ տեսնում և ուզում էին դիմել, սակայն անունս չգիտեին՝ դիմում էին «Միացում ծյոծյա»: Ավելին՝ միշտ (այդ թվում՝ պատերազմի տարիներին) պայքարել եմ բոլոր այն փորձերի դեմ, որոնք միտված էին տարանջատել հայության այս կամ այն հատվածներն իրարից, առավել ևս՝ Արցախը՝ Հայաստանից: Դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ մարտական ընկերները: Իմ կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը… Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս:

– Իսկ Հայկ Խանումյանի հետ պատրա՞ստ եք վերականգնել Ձեր հարաբերությունները:

-Իհարկե:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին
Ամենադիտված