Թայֆունի պատճառով 26 հազար մարդու խորհուրդ է տրվել տարհանվել
Այլ
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Ճապոնիայի հարավում շուրջ 26 հազար մարդ տարհանման խորհուրդ է ստացել՝ կապված «Պրապիրուն» թայֆունի մոտենալու հետ
Տարհանման առաջարկն ուղարկվել է Կյուսյու կղզու հարավ-արեւմտյան Միյաձագի պրեֆեկտուրայի 26 հազար բնակչի։ «Պրապիրուն» թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս, կիրակի եւ երկուշաբթի դրա ազդեցության տակ կհայտնվեն Ճապոնիայի հարավ-արեւմտյան շրջանները։
Հիմա ճնշումը թայֆունի կենտրոնում 992 հեկտոպասկալ է։ Քամու արագությունը կենտրոնում վայրկյանում հասնում է 25 մետրի։ Թայֆունի շարժն ուղեկցվում է տեղատարափ անձրեւներով, որոնք բերում են գետերի հեղեղումների, կարող են առաջացնել լեռնային սողանքներ ու սելավային հոսքեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)