«Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո'վ»․ Նիկոլ Փաշինյան
Այլ
ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրվան:
«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։
Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո'վ»-գրել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով այսօր՝ հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր է եղել դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվել են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)