Եղեգնաձորում ՃՏՊ-ից 7-ամյա երեխա է տուժել
Հայաստան
«911» ծառայությունը հունիսի 30-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Lexus RX330» մակնիշի (վարորդը՝ Հ. Խ., 1979 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., 1984 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ին (2011 թ.) տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)