Ինյեստան հայտարարեց Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարեց հավաքականում ելույթները ավարտելու մասին: Այս մասին տեղեկացնում Daily Mail-ը:
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ռուսաստանի ընտրանու դեմ խաղը վերջինն էր Ինյեստայի համար ազգային հավաքականի մարզաշապիկով:
«Այսօր իմ վերջին խաղն էր Իսպանիայի հավաքականում: Ավարտվեց հիանալի փուլ: Երբեմն ամեն ինչ այնպես չի ավարտվում ինչպես ցանկանում ենք»,- ասել է ֆուտբոլիստը:
Ինյեստան Իսպանիայի ազգային հավաքականում հանդես էր գալիս 2006թ-ից: Այս ընթացքում դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում