Պահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտ Հայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամ Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը Մի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ Փաշինյան Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Երևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ) Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր են Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն 

Ինչ-որ ֆրանսիական կազմակերպություն մի ամբողջ ազգի «ձեռ է առնում». ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական

Ջրամատակարարման հետ կապված խնդիրները վերջին շրջանում բազմաթիվ են ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: Վերջին շրջանում ԼՈւՐԵՐ.com-ը ջրամատակարարման հետ կապված խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստանում. քաղաքացիները հատկապես բողոքում են ամառվա այս տապին տևական ժամանակ ջուր չունենալուց:

ԼՈւՐԵՐ.com դիմած Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի, երգահան Աննա Հովներն իր բողոքն արտահայտեց ժամանակ առ ժամանակ ջրի մատակարարման դադարեցման վերաբերյալ. 

«Տեղեկացա, որ պարոն Փաշինյանը վերջերս հանդիպել է «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենների հետ և գոհ է մնացել նրանցից՝ ցանկություն հայտնելով շարունակել միասնական աշխատանքը նրանց հետ: Ես չգիտեմ, թե այդ ինչից է գոհ մնացել մեր վարչապետը. գուցե իրենց տան ջրերը չեն կտրում, գո՞հ է: Բայց ասեմ, որ Հանրապետության մեծ մասը ոչ միայն գոհ չէ, այլև տառապում է ջրի բացակայության պատճառով»,- ասում է Աննա Հովները՝ հույս հայտնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անուշադրության չի մատնի իրենց համար շատ կարևոր այս խնդիրը ու լուծում կտա հարցին:

Նա իր դժգոհությունն արտահայտեց՝ ասելով՝ իրենց օրերը մղձավանջային են. 21 րդ դար, շոգ ամառ, իսկ ջրերն օրը մեկ անջատում են.

«Օրինակ բերեմ վերջին դեպքը: Նախորդ օրը կտրեցին ջրերը, ասացին, որ հաջորդ օրը 18.30 կտան՝ նշելով, որ պատճառը խողովակներն են: Թեև ջուրը տվեցին, բայց այնքան թույլ ու բարակ, որ ոչ լողանալ է լինում, ոչ լվացք անել: 2 ժամ հետո դա էլ կտրեցին: Ես ուզում եմ հասկանալ՝ երեկվանից մինչև ժամը 18.30 ինչո՞վ էին զբաղվում իրենց «մասնագետները», ի՞նչ էին անում էսքան ժամանակ: Միգուցե վարչապետը ստուգե՞լ տա իրենց աշխատողներին: Պարզապես տեսեք՝ իրենց ֆէյսբուքյան էջում ինչ է կատարվում. մարդիկ անիծում են նրանց, 1-85 հեռախոսահամարը գրեթե միշտ զբաղված է: Անգամ չեն էլ զգուշացնում: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչու ջուր չունենք, չենք կարող կապվել ոչ մի կերպ տվյալ համարով: Երբ կապվում էլ ենք իրենց հետ, այնքան տգետ են, որ հարցերին չեն պատասխանում, որովհետև չեն կարողանում: Այսպես ապրել անհնարին է: Մենք խուլ գյուղում չենք ապրում, որ անուշադրության մատնվի այսքան մարդկանց բողոքները: Սա Երեւանն է, 2018 թիվը: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ինչ-որ կազմակերպություն մի ամբողջ ազգի ձեռ առնի»,- ասաց Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը նշեց, որ օրական ստանում են 2000 հեռախոսազանգ և 250 դիմում էլեկտրոնային հասցեին, փորձում են լուծում տալ դրանց:

Անդրադառնալով քաղաքի մի շարք տարածքներում ջրի բացակայությանը, Սարգսյանը տեղեկացրեց, որ պատճառը «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարն է, ապա ավելացրեց. «Հուլիսի 2-ին, ժամը 10:00- 17:00-ը, կդադարեցվի Ավան, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը»

Ի դեպ, երեկ ևս մեր խմբագրություն ահազանգած շենգավիթցիները նշում էին, որ բաց նամակով դիմել են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Նրանք բողոքում են, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Շենգավիթ համայնքում ջուր ունեցել են հաշված ժամեր. «Ամեն տարի, հենց ամռանը, սկսվում են Շենգավիթ համայնքի անդադար վթարային անջատումները, որը մեր կարծիքով այլ պատճառներ ունի (միգուցե լողավազաններ, ձկնային ջրամբարներ լցնելուն է ծառայում)»,- նշում էին նրանք:

Մեզ հետ զրույցում Խարբերդի ամառանոցների բնակիչներից Ռուզաննա Ավետիսյանն էլ նշեց՝ 43°-ին իրենք ունենում են ջուր օրական 2 ժամով. «Արդեն մեկուկես ամիս է, ինչ ջուրը տալիս են 7:30-ից, պետք է լինի մինչև 12:00-ը, բայց ուղիղ 09:00-ին արդեն փակում են ջրագիծը: Ջուրը մինչև գալիս է, սկզբում օդ է դուրս գալիս, մեքենաները ռեժիմի տակ են մնում, շորերը օրերով մնում է մեքենայի մեջ, նեխում: Կեղտաջուր ենք խմում. մեծից փոքր՝ լուծ ենք ընկնում: Միշտ զանգում ենք ընկերույթուն, 3 օր հետո մարդ են ուղարկում, անալիզ են անում, ասում են՝ ջուրը մաքուր է: Հիմա ի՞նչ, ամեն օր կանչենք՝ անալիզ անեն, տեսնենք այդ օրը խմենք ջուր, թե ո՞չ»

Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին ընդունել էր «Վեոլիա Ջուր» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Վարչապետը ընկերության կողմից քաղաքացիներին պատճառած անհարմարությունների հարցը բարձրացնելու փոխարեն կարևորել էր ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ:

Նկատենք, որ հանրապետության ողջ տարածքում պարբերաբար կատարվում են պլանային և վթարային ջրանջատումներ, ինչը բացատրվում է Հայաստանում ջրմուղկոյուղու համակարգի տեխնիկական ոչ բարվոք վիճակով ու դրանց զարգացնելու անհրաժեշտությամբ: Սակայն պետք է նկատել, որ ընկերությունը ոչ միայն լուծում չի տալիս խնդիրներին, այլև գնալով ավելի են շատանում բողոքները՝ կապված թե՛ ջրի սակագնի, թե՛ ջրամատակարարման, թե՛ ջրի մաքրության, թե՛ ջրաչափերի առաջացրած խնդիրների հետ:

Ի դեպ, երեկ ընկերության գործունեությանն անդրադարձել էր նաև Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք մեծ խնդիրներ ունենք ջրի, այն սպասարկող  «Վեոլիա» ընկերության հետ»,- ասել էր նախարարը:

Նշենք, որ 2017թ. հունվարի 1-ից ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության կողմից հիմնադրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն միջազգային մրցույթի արդյունքում դարձել է Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտՀայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ ՓաշինյանReuters. Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության համար մաքսատուրքի 3%-ը 7%-ի հասցնելըԲաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունըԵրևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ)Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿՊենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցովՌուսաստանը ռեկորդային ծավալով մոշ է ներմուծել ԹուրքիայիցReuters-ը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին արված ամենամեծ զիջումներից մեկըԴավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր ենՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն ՍուրենյանցՄիջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքիՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըCNN. 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` ՎարդևանյանինԱվտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել ենՎենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ ՎարդևանյանՄոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը ԿապանումԹրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ ՎարդևանյանՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»
Ամենադիտված