Ուժի մեջ է մտել սեքսի ժամանակ զույգերի պարտադիր համաձայնության մասին օրենքը
Իրավունք
The Local-ը գրում է, որ հուլիսի 1-ից Շվեդիայում ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի՝ առանց պարտադիր համաձայնության սեքսը հակաիրվական կհամարվի։
Ըստ օրենքի՝ սեռական գործողություններ կարող են տեղի ունենալ միայն զուգընկերների պարտադիր, պարզ ու հստակ համաձայնության դեպքում։ Հակառակ պարագայում այն կարող է որպես բռնաբարություն որակավորվել։ Դրա համար 4-5 տարվա ազատազրկում է սպառնում։
Նման օրենքի հաստատմամբ շվեդական կառավարությունն արձագանքեց սեքսիզմի և սեռական բռնության մասին հասարակական քննարկումներին, որոնք ծավալվեցին ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ սեռական ոտնձգությունների պատճառով բռնկված սկանդալների ֆոնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)