Արցախում օձի խայթոցի 8 դեպք է արձանագրվել
Արցախ
Արցախի Հանրապետությունում 2018 թվականի հուլիսի 2-ի դրությամբ արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք: Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին):
Արցախի Հանրապետությունում բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր բուժհիմնարկները ապահովված են հակաօձային շիճուկով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)