Ողբերգական ավտովթար ՌԴ-ում․ զոհերը հայեր են
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 17։00-ի սահմաններում Լև Տոլստոյ-Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Դավիթ Իսկանդարյանի վարած Volkswagen Passat մակնիշի M 021 TВ /71 համարանիշի և 37-ամյա Իսլամ Թխակունալիևի վարած Hyundai Sonata մակնիշի Т480 00/199 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Իսկանդարյանը, նրա ուղևորներ՝ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսա Իսկանդարյանը, 1-ամյա Աննա Իսկանդարյանը տեղում մահացել են, իսկ 8-ամյա Արևիկ Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)