Սոկրատիսը կխաղա Լոնդոնի «Արսենալ»-ում
Սպորտ
Հունաստանի ազգային թիմի կիսապաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը համալրեց Լոնդոնի «Արսենալ»-ի շարքերը:
Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Պապաստատոպուլոսը լոնդոնյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: 31-ամյա ֆուտբոլիստ «Արսենալ»-ի կազմում հանդես է գալու 5 համարի ներքո:
Սոկրատիս Պապաստատոպուլոսը մինչ այս հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ու, որտեղ տեղափոխվել էր 2013 թվականին: Իսկ առավել վաղը հույն ֆուտբոլիստը խաղացել է նաև «Վերդեր»-ում, «Ջենովա»-ում, «Միլան»-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)