Ուժի մեջ է մտել ՀՀ և Կատարի միջև տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագիրը
Հայաստան
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Ալի բեն Համադ ալ-Սուլայթին (նստավայրը՝ Թեհրան) փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կատարի Պետության Կառավարության միջև օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերագրերը, որով երկու երկրների միջև համաձայնագիրը մտել է ուժի մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Վավերագրերի փոխանակման համար ստորագրվել է համապատասխան արձանագրություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)