Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում
Ադրբեջան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել է խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ զանգվածային հոսանքազրկման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն էր:
Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարություն հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:
Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զագաթալան և այլն:
Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)