Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում Այրվել է կահույքի արտադրամաս Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ Վասիլև Վասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա Հայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվել Մոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորեն Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան 

Նա ասել է՝ ես ձեզ պարացնելու եմ, չի ասել՝ ուզում է հանդիպել. պարզաբանում սկանդալի մասին

Քաղաքական

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ իր բացակայության ժամանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մտել են թանգարանի վարչական մաս ու նաև տնօրենի աշխատասենյակ, ապա հայտարարել, որ տնօրենի մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է: Հայկ Դեմոյանը մեղադրանքներ էր հնչեցրել վերջիններիս հասցեին և հայտարարություններ արել: Սրան հետևեցին նաև Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի պատասխան գրառումները:

Կրթության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայկ Դեմոյանի սկանդալային հայտարարություններին ու մեղադրանքներին՝ նշեց, որ վերջինիս հետ իրենք որևէ խնդիր չեն ունեցել և ինքն անձնապես չի էլ ճանաչում նրան. «Մեր խնդիրը զուտ իրավական ընթացակարգերով, կառավարության կողմից հաստատված կանոնադրության համաձայն՝ տնօրենի ընտրության գործընթացն ապահովելն էր: Մենք խնդիր չենք տեսնում հարցը քննարկելու:

Ուղղակի մի խնդիր էր եղել. պարոն Դեմոյանը գնացել էր Միացյալ նահանգներ և դրանից հետո փաստացիորեն ինքը չէր ղեկավարում թանգարան-ինստիտուտը: Դրանից հետո թանգարան-ինստիտուտի կարգավիճակը փոխվել է կառավարության որոշմամբ, այն դարձել է հիմնադրամ, հաստատվել է հոգաբարձուների խորհուրդ, որը այսօր անցկացրեց իր անդրանիկ նիստը: Պարոն Դեմոյանը, հաշվի առնելով իր վաստակը, ինքը ևս կարող է դիմել տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին

Զգայական, պահի տակ գրված տեքստ էր: Ես կարծում եմ՝ ինքը զղջացել է իր գրածի համար, որովհետև գրել է առանց անձին ճանաչելու ու շփում ունենալու, առանց նրա գիտական վաստակն իմանալու: Ես չէի ուզում նման ոճով գրված նամակին պատասխանել, բայց ի վերջո ընկերներս ասացին՝ դրեք, թող հանրությունը տեսնի: 41 հոդված դրեցի, չնայած հետագայում ավելացրի 5-ը անգլերեն լեզվով, եթե պետք լինի՝ էլի կարող եմ ավելացնել: Անձին պետք է ճանաչել, նոր նման մեղադրանք հնչեցնել»,- պարզաբանեց նա: 

Խոսելով թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի հրաժարականի մասին և անդրադառնալով տեսակետին, թե նա ճնշումների տակ է հրաժարական տվել, Հովհաննիսյանը նշեց, որ թանգարան-ինստիտուտի շուրջ անառողջ մթնոլորտ էր ստեղծված, որը ճնշումներ էր ենթադրում իրենից. «Գևորգ Վարդանյանը, ով համաձայնել էր լինել ժամանակավոր պաշտոնակատար, շատ անսպասելի հրաժարական է տալիս, ինչը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս, որը հիմնված է որոշակի փաստերի վրա: 

Իսկ Հայկ Դեմոյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին դիմում չի ներկայացրել արձակուրդ գնալու հետ կապված, իսկ ցանկացած աշխատող, երբ արձակուրդ է մեկնում, պարտավոր է դիմում գրել տվյալ հաստատության ղեկավարին: Աշխատանքային կարգը խախտվել է: Եթե Հայկ Դեմոյանը ցանկություն ունենա հանդիպելու, ապա մենք պատրաստ ենք: Նա ասել է՝ «ես ձեզ պարացնելու եմ», չի ասել՝ ուզում է հանդիպել»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրատվամիջոցների և ֆեյսբուքահայության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի և ԿԳՆ Արայիկ Հարությունյանի ու փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի «հակամարտությունը»:

Ամեն ինչ սկսվեց Հայկ Դեմոյանի սկանդալային հայտարարությունից, որը հրապարակվեց ֆեյսբուքյան իր էջում.

«Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել՝ հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է»:

Հայկ Դեմոյանը հայտարարեց նաև ՀՑԹԻ-ում ԿԳ նախարարի ու փոխնախարարի հովանավորյալի մասին, որն, ըստ նրա, «այլանդակություններ» է իրականացրել և խաթարել հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը:

«Արայի՛կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998թ. Դամասկոսում չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դեպ, նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ… Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի՛ հաբռգեք….

Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին: …Դե իսկ հիմա կարող եք համբուրվել, տղաներ…»,- գրել էր Հայկ Դեմոյանը:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արայիկ Հարությունյանը այն որակեց անմակարդակություն: Նա հավելեց նաև՝ Դեմոյանն, այլևս չլինելով տնօրեն, զավթել է տնօրենի աշխատասենյակը, ինչ-որ նիստեր գումարել, անձնակազմի անունից ուղերձներ հղել: Նախարարին նաև տեղեկացրել են, որ Դեմոյանն այդ ընթացքում օգտագործել է տնօրենի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենան:

«Մենք պարզապես զգուշացրել ենք՝ այն ինչ անում է ինքը, հակաօրինական է, նախարարությունը և իշխանությունը բոլոր իրավունքներն ունեն դիմելու իրավապահներին այդ հակաիրավական գործողություններին վերջ տալու համար: Մենք դիմելու ենք իրավապահներին»,- հայտարարել էր Հարությունյանը:

Սրան հետևեց Հայկ Դեմոյանի նոր հայտարարությունը, այս անգամ՝ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրության մանրամասների մասին. «Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մեր խնդրանքին ընդառաջ գնալով, ներկայացրել է 42 միավոր հրապարակումներից բաղկացած մի ցանկ (մենք խնդրել էինք ներկայացնել առնվազն 41-ը): Ցանկին ծանոթանալով՝ պարզ դարձավ, որ ԿԳ փոխնախարարը ԿԳՆ կայքէջում տեղադրված իր պաշտոնական կենսագրականում հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդված»-ների մեջ մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը, զեկույցի թեզեր, ոչ գիտական համարվող պարբերականներում լույս տեսած հոդվածներ, ինչպես նաև մեթոդական ձեռնարկ:

Պարոն Հովհաննիսյան, կամ տարբերակում ենք «գիտական հոդված» ու «գիտական հրապարակում» կոչվածները, կամ էլ համեստաբար գրում ենք «մեկ մենագրություն և երեսունից ավելի գիտական հոդվածներ»

Կենսագրականի շտկման հեղինակային իրավունքներն ինձ չեմ վերապահում»,-գրել էր Դեմոյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնականPolitico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունիՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորենՎրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրաՆորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներԻսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետոՏավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներըՊահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտՀայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ ՓաշինյանReuters. Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության համար մաքսատուրքի 3%-ը 7%-ի հասցնելըԲաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունըԵրևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ)Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿՊենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցովՌուսաստանը ռեկորդային ծավալով մոշ է ներմուծել ԹուրքիայիցReuters-ը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին արված ամենամեծ զիջումներից մեկըԴավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր ենՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 14 վագոն Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն ՍուրենյանցՄիջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքիՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըCNN. 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` ՎարդևանյանինԱվտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել ենՎենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ ՎարդևանյանՄոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը ԿապանումԹրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ ՎարդևանյանՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորը
Ամենադիտված