Բանկի աշխատակիցն անհետացել է՝ բանկին պատկանող 10 մլն ռուբլու հետ միասին
Հասարակություն
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Մոսկվայի բանկերից մեկի աշխատակիցը, նախնական տվյալներով, անեհտացել է 10 մլն ռուբլու հետ միասին։
«Ներկա պահին իրավապահները որոնում են ինկասատորին, որը, նախնական տվյալներով, գողացել է բանկին պատկանող տասը միլիոն ռուբլին»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Կասկածյալը կարող է տաբելային զենք ունենալ։ Միջադեպի հանգամանքները պարզաբանվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)