Տիգրան Բալայանը շուտով դեսպան կնշանակվի. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բոլոր իշխանություններն առատաձեռն են Բալայան ընտանիքի նկատմամբ, անգամ Փաշինյանի։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ոչ միայն պահպանեց իր տեղը, այլև, մեր տեղեկություններով, շուտով նշանակվելու է դեսպան: Թե որ երկրում՝ հայտնի չէ:
Կիմ Բալայանի մյուս որդին՝ Դավիթ Բալայանն էլ դատավոր է: Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանները հետ են կանչվում և նշանակվում որոշակի ընթացակարգերի ավարտից հետո, նախագահի հրամանագրով, մինչ այդ որևիցե մեկնաբանություն չի տրվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)