Իրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակը #ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը Երևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Պաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբ Օգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում Այրվել է կահույքի արտադրամաս 

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում: 

Ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ. 400 մլն. դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար: 

Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս: 

Բացի այդ, հեռուստահաղորդումների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում, տեխնիկայի տրամադրում չնախատեսելու պայմաններում, ՓԲԸ-ն 2 դեպքում երրորդ անձանց հետ կնքել է տեխնիկայի վարձակալության ընդհանուր 30 մլն. 500 հազ. դրամի պայմանագրեր՝ կատարելով չհիմնավորված, հավելյալ ծախսեր: 

Հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերը կնքվել են չնայած նրան, որ ՓԲԸ-ն ունեցել է ռեժիսորական, հեռուստաօպերատորական, արտատաղավարային նկարահանումների և լուսային ապահովման բաժիններ՝ համալրված 50-ից ավելի մասնագետներով և հարյուրավոր միավորներ տարբեր անվանումների հեռուստաարտադրության տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: 

Մի շարք դեպքերում հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերի կողմեր են հանդիսացել ընկերություններ, որոնց հիմնադիրները եղել են (հետագայում մասնակցությունը դադարեցրել են) ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում կամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում պաշտոն զբաղեցնող անձինք: 

Բացի այդ, 2015-2016թթ. թվով 4 շինարարական կազմակերպությունների հետ կնքվել են ընդհանուր շուրջ 471 մլն. 625 հազար դրամի պայմանագրեր, որոնցով կապալառու կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից կազմվել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր՝ կատարողական կամ ընդունման ակտեր, որոնցով ցույց են տրվել ընդհանուր 8 մլն. 800 հազ դրամի շինարարական աշխատանքներ, որոնք վճարվել են, սակայն իրականում չեն կատարվել: 

Այսպիսով, ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով: 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնականPolitico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունիՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորենՎրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրաՆորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներԻսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետոՏավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներըՊահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտՀայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ ՓաշինյանReuters. Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության համար մաքսատուրքի 3%-ը 7%-ի հասցնելըԲաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունըԵրևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրողը հայտնաբերվեց. առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ (տեսանյութ)Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿՊենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցովՌուսաստանը ռեկորդային ծավալով մոշ է ներմուծել ԹուրքիայիցReuters-ը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին արված ամենամեծ զիջումներից մեկըԴավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է ԱԺ-ում շուտով տեղափոխություն կլինի. ՔՊ-ում դատարկ տեղեր են
Ամենադիտված