«Չելսի»-ն մերժել է «Բարսելոնա»-ին
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ն մերժել է «Բարսելոնա»-ի առաջարկը Վիլիանի տրանսֆերի հարցում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Կատալոնյան ակումբը 29-ամյա բրազիլացու համար առաջարկել է շուրջ 60 մլն եվրո և պայմանագիր մինչև 2020թ-ը:
Ինքը `ֆուտբոլիստը, լոնդոնյան թիմը լքելու ցանկություն է հայտնել:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Վիլիանի համար վճարել 69 մլն եվրո:
2017/18 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է ԱՊԼ-ի 36 խաղի, խփել է 6 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)