Անդրես Սփայթ Մկրտչյանը կարող է չմիանալ բասկետբոլի հավաքականին
Սպորտ
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Ադրե Սփայթ Մկրտչյանը կարող է չմիանալ ընտրանուն առաջիկա խաղերում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: «Եթե Սփայթը եվրոպական որևէ ակումբի հետ պայմանագիր կնքի, ապա կմիանա ազգային թիմին սեպտեմբերին, եթե մնա NBA-ում, ապա` ոչ: Մինչև օգոստոս ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Նազարյանը:
Հայաստանի ընտրանին Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում պայքարը կսկսի սեպտեմբերի 13-ին՝ արտագնա խաղում մրցելով Ավստրիայի հետ: Այնուհետև` սեպտեմբերի 16-ին, ազգային ընտրանին Երևանում ուժերը կչափի Մեծ Բրիտանիայի թիմի հետ: Որոշ դադարից հետո հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 2-ին՝ Երևանում մրցելով Ավստրիայի ընտրանու հետ, իսկ 2019 թվականի փետրվարի 21-ին թիմը վերջին խաղում կմրցի Մեծ Բրիտանիայի հավաքականի հետ Լոնդոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)