Ութամյա տղան ավարտել է դպրոցը 1,5 տարում
Հասարակություն
RTBF-ն հաղորդում է, որ բելգիցի Լորան Սիմոնսը արդեն ութ տարեկան հասակում ավարտել է ավագ դպրոցը և պատրաստվում է համալսարան ընդունվել։
Լորանն ավարտել է դպրոցի վեցամյա դասընթացները 1.5 տարում և վկայական է ստացել 18-ամյա շրջանավարտների հետ: Տղայի ծնողները պնդում են, որ նրա IQ ցուցանիշը հավասար է 145-ի:
RTBF-ին տված հարցազրույցու Լորանը պատմել է, որ իր սիրելի առարկան մաթեմատիկան է: Ազատ ժամանակ նա սիրում է վարժություններ լուծել: Նախկինում նա ցանկանում էր վիրաբույժ կամ տիեզերագնաց դառնալ, իսկ հիմա հակված է ինֆորմատիկային: Ծնողները նաև նշել են, որ Լորանը մանուկ հասակից առանձնահատուկ է եղել և չի սիրել խաղալ ուրիշ երեխաների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)