ԱՄՆ-ի Անկախության օրը նշանավորվեց զայդեկո երաժշտության համերգով
ԱՄՆ
Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հուլիսի 4-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների Անկախության օրը տոնեց զայդեկո երաժշտության համերգով:
Զայդեկո երաժշտությունը Կասկադ համալիրում տարածում էին Դուեյն Դոպսին և Զայդեկո Հելռեյզերս խումբը:
Համերգին ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Խոսելով զայդեկո երաժշտության մասին՝ նա ասաց, որ այն շատ առումներով ամերիկյան ոգու մարմնավորումն է՝ արտահայտված երաժշտության միջոցով:
«Զայդեկոն մեկտեղում է տարբեր ավանդույթներ, տարբեր հնչյուններ, տարբեր ձայներ ու մեղեդիներ՝ ստեղծելով կենսուրախ ու աշխույժ մի բան՝ նոր, ուշագրավ և հուզիչ»,- ընդգծեց Միլսը:
Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում , որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են Անկախության 242-րդ տարեդարձը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)