Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Հետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ Վերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերը Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպք Զինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ուզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Ի՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով 

Աչքեր հանելու և կաշի քերթելու օպերացիան շարունակվում է

Քաղաքական

Ինչպես մյուս քաղաքական ուժերն, այնպես էլ ՕԵԿ-ը, նախընտրական պայքարի փուլ են մտել։ Կուսակցության նախագահ, բոլոր իշխանությունների սպասարկու Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ «բնակություն» է հաստատել Ֆեյսբուքում: Նրա վերջերս որդեգրած քաղաքականության շուրջ  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

«ՕԵԿ-ն ակտիվացրել է իր աշխատանքները, քանի որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որի մասին բոլորն են խոսում, այդ թվում՝ նոր իշխանությունը: ՕԵԿ-ը նախընտրական աշխատանքներ է կատարում, այս ընթացքում մի շարք հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենում: ՕԵԿ-ում խժդժություններ չկան: Կուսակցութունները կենդանի մարմին են. մեկը կարող է գնալ, մյուսը՝ գալ, ես սա բնականոն եմ հարում: Կուսակցությունը համալրվում է նոր կուսակցականներով, եղել են մի քանիսը, որ ցանկություն չեն ունեցել շարունակելու, սա ևս նորմալ է»,- ասաց Բիշարյանը:

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի նոր գործելաոճին, ըստ որի՝ վերջինս ֆեյբուքյան իր էջում «լայվերի» միջոցով խոսում է այս կամ այն թեմայի շուրջ կամ պատասխանում է քաղաքացիների հարցերին, որով, ինչ խոսք, «թխում է» հեղափոխանների ու իշխանության ներկայացուցիչների ոճը, Բիշարյանը նկատեց. «Արթուր Վահանիչի «լայվերին» լավ եմ վերաբերում, դրանք ուղիղ կապ են ապահովում քաղաքացիների հետ: Նա քաղաքական գործիչ է, իսկ ակտիվությունը ժողովրդի հետ աշխատելու, շփվելու՝ յուրաքանչյուր գործչի պարտականությունն է: Ուղիղ կապը հնարավորույթուն է տալիս ավելի շատ մարդկանց հետ խոսել, լսել և կուտակել ազգաբնակչությանը հուզող խնդիրները, ինչն էլ թույլ կտա այդ հենքի վրա ձևավորելու մեր նախընտրական ծրագիրը, հետևաբար, կկարողանանք գործել ի նպաստ ժողովրդի»,- ասաց նա:

Վերջին շրջանում նկատելի է նաև, որ Արթուր Բաղդասարյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարկում տարբեր մարզերից՝ Շիրակից, Լոռիից: Դիտարկմանը, թե նոր իշխանության ձեռագի՞րն է որդեգրել Բաղդասարյանը, Բիշարյանը պատասխանեց.  «Նախկինում հնարավորություն չի եղել հրապարակելու այն, ինչ անում ես, բայց այսօր ֆեյսբուքը թույլ է տալիս: Ոչ միայն Արթուր Բաղդասարյանը, այլև ժողովուրդն, այդ հանդիպումներից լուսանկարներ են տեղադրում ֆեյսբուքում և կիսվում իրենց տպավորություններով: Եկեք չտարանջատենք ոչ մեկին. բոլորն այսօր ֆեյսբուքում են և ֆեյսբուքի միջոցով էր, որ մեր երկրում տեղի ունեցան հեղափոխական գործընթացներ: Այն լայն դաշտ է և մեծաթիվ քաղաքացիների կարողանում ես իրազեկել այն, ինչ ուզում ես»,- նշեց նա:

Մեկնաբանելով Բաղդասարյանի՝ վերջերս աղմուկ հանած հայտարարությունը, թե հավակնում է 49+1 տոկոսի, ինչն արժանացավ և՛ քննադատության, և՛ գովեստի, վերջինի դեպքում ընդգծվեց հանգամանքը, որ նախորդ ընտրություններում պարտությունից չի կոտրվել, Բիշարյանը նշեց. «Ինձ համար բարձր գնահատանքի է արժանի, երբ քաղաքական գործիչը անկոտրում կամք ունի: Սա այն հաղթաթուղթն է, որ 20 տարի շարունակ քաղաքական դաշտում ստանալով բազմաթիվ հարվածներ՝ մենք ոտքի կանգնած ենք մնացել: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից մեզ հարվածել են: Նա իրապես ուղնուծուծով քաղաքական գործիչ է, մեկ անգամ էլ մեր վարչապետն ասաց, որ Արթուր Բաղդասարյանը 4-րդ դասարանից է քաղաքականությամբ զբաղվել: Տա Աստված՝ նոր իշխանությունը, նոր ձեռաագիրը, նոր ժամանակները նրան հնարավորություն տան, որպեսզի կարողանա իրագործել իր բոլոր ծրագրերը և մեր երկիրը փոսից հանել, որովհետև մի ձեռքը ծափ չի տալիս. երկրում պետք է լինեն իրար թիկունքի կանգնած քաղաքական ուժեր, որպեսզի երկիրը կառուցվի:

Մենք նոր իշխանությունների կողքին կանգնել և մշտապես աջակցել ենք, որպեսզի ինչ-որ բան վերափոխվի: Սռաջիկա ընտրությունները հնարավորույթուն կտան համագործակցելու և նոր Հայաստան կառուցելու: Կարծում եմ՝ իրենց նպատակն էլ է դա և արդեն իսկ տեսանելի է ձեռագիրը: Մենք էլ ապացուցել ենք՝ այն քաղաքական ուժերից ենք, որը կարող է երկիրը տանել առաջ»,- նշեց ՕԵԿ-ի փոխնախագահը: 

Նկատենք, որ կուսակցության  փոխնախագահը շարունակում է իր՝ բիշարյանական կույր ֆանատիզմը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդեպ: Մեզ հետ զրույցում նա պատեհ առիթը բաց չթողեց գովերգելու «ամենաարթուր Բաղդասարյանին»: Ինչպես միշտ՝ այս անգամ ևս նա ընդգծեց, որ շարունակում է լինել վերջինիս զինվորը և պատրաստ է հանուն նրա՝ իր մատներով աչքեր հանել:

«Դա այդպես է և այդպես էլ լինելու է: Այո՛, ես նրա զինվորն եմ: ՄԵզ ընդունող-չընդունողները հաշվի են նստում այն փաստի հետ, որ ՕԵԿ-ի նախագահը գրագետ, բանիմաց քաղաքական գործիչ է, ով ունի ներուժ: Սա փաստ է: Ես կանգնել եմ նրա կողքին, և ես, այո՛, ողջ կյանքում, որքան որ ՕԵԿ-ը պայքարներ ունենա՝ Հեղինե Բիշարյանը իր հնարավոր լուման պետք է ներդնի դրա մեջ»,- եզրափակեց Բիշարյանը: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՀետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչըԻրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության բացման շուրջԵրևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցումԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնականPolitico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունիՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորենՎրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրաՆորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներԻսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետոՏավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներըՊահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտ
Ամենադիտված