Տավուշի մարզպետը դրամական միջոցներ չունի. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ու պետք է նկատենք, որ նա բավական ուշագրավ կարողությունների տեր է:
Նորանշանակ մարզպետն ունի 4 հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած նվերը` 150 հազար ռուսական ռուբլին: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այս նա Իջեւանի ավագանու անդամ է եղել»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)