Հարսանիքի ժամանակ թունավորվել է 80 մարդ, որից 15-ը` երեխաներ
Աշխարհ
Ուկրաինայի Ռովենսկի մարզում հարսանիքի ժամանակ թունավորվել է մոտ 80 մարդ, հայտնում է ria.ru լրատվականը:
«Գուրման» սրճարան այցելելուց հետո տուժածների թիվը հասել է 80-ի, որոնցից 15-ը երեխաներ են», -ասվում է մարզի լաբորատոր կենտրոնի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդանոց դիմածներից 69-ը հոսպիտալացվել են, 11-ին ամբուլատոր բուժում է նշանակվել: Նախնական տեղեկություններով՝ թունավորումն առաջացել է սալմոնելլա բակտերիայից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ