Սթենդ-ափ կատակերգուն մահացել է Դուբայում ելույթի ժամանակ (տեսանյութ)
Աշխարհ
Դուբայում ելույթի ժամանակ մահացել է 36-ամյա հնդիկ ստենդափ-կատակերգու Մանջունաթ Նայդուն: Այս մասին հաղորդում է Gulf News-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ներկայացումը սկսելուց 15 րոպե անց տղամարդն սկսել է շնչահեղձ լինել և նստել է աթոռին՝ շունչ առնելու նպատակով: Մի քանի րոպե անց նա 80 հանդիսականի առաջ կորցրել է գիտակցությունը:
Սկզբում հանդիսատեսը կարծել է, որ տեղի ունեցածն ընդամենը ներկայացման մաս է:
Որոշ ժամանակ անց բեմ են վազել հյուրանոցի աշխատակիցներն ու փորձել առաջին բուժօգնություն ցուցաբերել դերասանին: Նրան փրկել չեն կարողացել նույնիսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)