Անհայտ անձանց հարձակման հետևանքով Մեքսիկայում հինգ մարդ Է զոհվել. EFE
Աշխարհ
Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետևանքով առնվազն հինգ մարդ Է զոհվել և վեցը վիրավորվել: Այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:
Հարձակման մասնակիցները փախել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել մեկ մարդու, որին կասկածում են բարի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Իշխանությունները սկսել են պատահարի հանգամանքների հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առայժմ վարկածներ չեն առաջադրել դատաստանի հնարավոր շարժառիթների մասին:
Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության արտասովոր ծավալում Է ապրում: Անցյալ տարի երկրում սպանվել Է ավելի քան 33,3 հազար մարդ, ընացիկ տարում իրադրությունը շարունակում Է վատթարանալ: Պաշտոնական տվյալնենրի համաձայն՝ հունվարից մինչևմայիս հանցագործների զոհ Է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)