«Շնորհակալ եմ պատժամիջոցների համար». Զելենսկին խոսել է Թրամփի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի կայքը:
Թրամփը շնորհավորել է Զելենսկիին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Գերագույն ռադայի ընտրությունները ազատ էին և դեմոկրատական, իսկ Վաշինգտոնն ու Կիևը ունեն բազում ուղիներ ապագա համագործակցության ընդլայման համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)