Կանադայում չեն կարողանում գտնել 45.7 մլն դոլար շահած վիճակախաղի հաղթողին
Աշխարհ
Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի հաղթողը, որը դեռ 2018-ի հոկտեմբերին շահել էր գլխավոր մրցանկը՝ 60 մլն կանադական դոլար (այդ ժամանակ 45,7 մլն դոլար), մինչեւ հիմա չի ներկայացել գումարը ստանալու համար, հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ առաջիկա 3 ամսում Էդմոնտոնում հաղթած տոմսը գնած մարդը այնուամենայնիվ կներկայանա, հակառակ դեպքում շահումը կչեղարկվի:
Ազգային վիճակախաղերի կանոնների համաձայն՝ մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է 12 ամսվա ընթացքում կազմակերպիչներին ներկայացնել շահած տոմսը, իսկ հաղթողի անունը պետք է հանրությանը հայտնի դառնա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն