Դպրոցական մաթեմատիկական առաջադրանքը համացանցի օգտատերերին բաժանել է երկու խմբի
Աշխարհ
Թվիթթերյան օգտատերերը բաժանվել են 2 խմբի pjmdoll օգտատերի կողմից հրապարակված դպրոցական մաթեմատիկական առաջադրանքի պատճառով:
Առաջադրանքը հետևյալն էր. պետք էր հաշվել այս օրինակը՝ 8 ÷ 2 (2+2) = ?: Արդյունքում օգտատերերի մի մասը ստացել է 16, իսկ մյուս մասը՝ 1:
Տարբեր արդյունքներ ստացվել են, քանի որ մարդկանց մի մասը առաջնահերթությունը տվել է բազմապատկմանը, իսկ մյուս մասը՝ բաժանմանը, փակագծերը բոլորը ճիշտ են բացել:
Օգտատերերի մի մասը նշել է, որ բազմապատկումն առաջինն է պետք կատարել, իսկ մյուս մասը պնդում է, որ բազմապատկումն ու բաժանումն առավելություն ունեն գումարման և հանման նկատմամբ, սակայն միմյանց նկատմամբ հավասարազոր են, և պետք է գործողությունները կատարել ըստ հերթականության:
Որոշ օգտատերեր էլ պնդել են, որ տրված առաջադրանքը սխալ է կազմված:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ