Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ներին մեղադրել Է ատելություն բորբոքելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը հայտարարել Է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, տարածելով ստահոդ հաղորդումներ, նպաստում են երկրի ներսում լարված իրադրության ստեղծմանը: Այս կարծիքը Սպիտակ տան ղեկավարն օգոստոսի 5-ին հայտնել Է իր Twitter-ում:
«ԶԼՄ-ների վրա մեծ պատասխանատվություն Է ընկած մեր երկրի (քաղաքացիների) կյանքի ու անվտանգության համար: Ստահոդ նորությունները երկար տարիների ընթացքում զգալի չափով նպաստել են ատելության ու ցասման բորբոքմանը: Նորությունների լուսաբանումը պետք Է լինի ազնիվ, օբյեկտիվ եւ անկողմնակալ, այլապես խնդիրները միայն կսրվեն»,-գրել Է Թրամփը:
Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը ԶԼՄ-ներին քննադատության Է ենթարկել այն բանից հետո, երբ մի շարք լիբերալ հրատարակություններ Թրամփին մեղադրել են այն բանում, որ լատինամերիկացի ներգաղթյալների հասցեին նրա արած քննադատական արտահայտությունները «հրաձգություն հրահրեցին» Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)